Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նա հավատում է բացառապես մամոնային

Նա հավատում է բացառապես մամոնային
04.06.2025 | 12:01

Նիկոլն այսօր գնացել է ԱԺ՝ բյուջեի կատարման հաշվետվություն ներկայացնելու. ինչպես և սպասելի էր, նա այդ ամենը վերածեց ինքնագովազդի հերթական շոուի։ Ուշադի՛ր. անամոթաբար տեսախցիկների առաջ հպարտորեն հայտարարում է, թե ունենք «ռեկորդային» հավաքագրումներ, «կրկնակի» աշխատավարձեր, «աննախադեպ» թվեր, ու վերջում էլ ավելացնում՝ «մարդկանց կյանքը 2018-ից հետո զգալիորեն լավացել է»:

Լսում ես ու անկախ քեզանից մտածում՝ ո՞ւմ մասին է խոսում, ի՞նչ մարդիկ են նրանք, ում կյանքը լավացել է։ Օրինակ, արդյոք խոսքը Ներքին Հանդում, Խոզնավարում Վարդենիսում կամ Ջերմուկում, թե՞ սահմանին ապրող այն բնակիչների մասին է, որոնց անվտանգությունից պետությունն այլևս ձեռք է քաշել, և մարդիկ ամեն օր ապրում են վախը սրտներում։ Հե՞շտ է ապրել այնտեղ, որտեղ չգիտես՝ վաղը առավոտյան արթնանալու՞ ես, թե՝ ոչ։

Իրականում Նիկոլը, «մարդիկ» ասելով, թերևս նկատի ունի ՔՊ վերնախավին ու իրեն սպասարկող մանկլավիկներին։ Դրանց կյանքը, այո, իրականում փոխվել է՝ բյուջեից ստացած հսկայական աշխատավարձերով, թիկնապահներով, թանկարժեք ավտոմեքենաներով, զրոյացված ապառիկներով ու փաբերի պարտքերից պրծելով։ Մինչդեռ մարդիկ՝ այս երկրի իրական քաղաքացիները, շարունակում են ապրել սոցիալական ճնշումների, անարդարության, հուսահատության ու անվտանգություն չունենալու վիճակում։ Նիկոլը նրանց մասին չի խոսում, որովհետև նրա համար միակ կարևոր չափորոշիչը փողն ու ուտելիքն է։ Նա հավատում է բացառապես մամոնային:

Իսկ «գետնի վրա» իրականությունը լրիվ այլ է. Արցախը՝ հանձնված, 150 հազար մարդ՝ տեղահանված, հարյուրավոր եկեղեցիներ՝ լքված, գերեզմաններ՝ անտեր մնացած։ Բայց այդ ամենը Նիկոլի «լավ ապրելու» պատկերացումների մեջ տեղ չունի, որովհետև, նրա պատկերացմամբ, «լավ ապրելը» միայն իրեն ու իր շրջապատին է վերաբերում։ Նա չի ստում, երբ ասում է՝ «մարդիկ ավելի լավ են ապրում», պարզապես դու այնտեղ չկաս։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ